«Հյուսիս» գումարտակի ծառայող Ռուսլան Գերեմեեւը, որին ՌԴ Քննչական կոմիտեն հետախուզում է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով, վերադարձել է Չեչնիա։
Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Իրավապահները ճշտել են, որ Գերեմեեւը երկար ժամանակ գտնվում էր Չեչնիայի Ջալկա գյուղում, իսկ հետո մեկնել էր ԱՄԷ։
Ընդ որում, Ռուսաստանից նա մեկնել էր Կասպիյսկ դաղստանական քաղաքի օդանավակայանից։
Գործը քննող իրավապահները տեղեկություն ունեն, որ Գերեմեեւը նորից գտնվում է իր հայրենի գյուղում։




























