Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել:

NEWS.am-ի տեղեկություններով, ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Նոր ծննդաբերած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Մեզ հասած տեղեկություններով ամուսինը զբաղվում էր արտագնա աշխատանքով:

Մեզ հասած տեղեկությունը փորձեցինք ճշտել Պերինատոլոգիայի  մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանից, ով նշեց, որ շատ զբաղված է, չի կարող խոսել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացվել է 10.15-ին, օպերատիվ խումբը դեպքի վայրում է եւ դեռ ոչինչ չեն կարող ասել: