Տոկիոյից Օսակա մեկնող ճեպընթաց գնացքի ուղեւորը ինքնահրկիզվել է եւ ստացած վնասվածքներից մահացել։

Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել եւ հրդեհել։ Միջադեպից ծանր այրվածքներ է ստացել նաեւ մի կին։ Երկու տուժածները կլինիկական մահվան վիճակում են, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հրդեհի պատճառով հոսպիտալացվել են եւս 2 ուղեւոր, որոնք սրտի նոպա են ստացել։ Այս պահին հրդեհը մարվել է։ Ուղեւորներին տարհանել են։

Ընդհանուր առմամբ տուժել են 8 մարդ։