Պակիստանի Սինդ նահանգում անբնական շոգից զոհերի թիվն անցել է 1300-ից: Վերջին մեկ օրում շոգից մահացել է մոտ 30 մարդ, հաղորդում է Dawn թերթը:
Տեղի իշխանությունների տվյալներով, ընդհանուր առմամբ, շոգից մահացել է 1334 մարդ, այդ թվում 1234 Կարաչիում: Եւս 10 հազար մարդ արեւային հարված է ստացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շաբաթ օրը ջերմաստիճանն այդ շրջաններում հասել է 45 աստիճանի, այսօր այն 40 աստիճանի սահմաններում է:





























