Ավստրալիայի Մելբուռն քաղաքի խիստ ռեժիմով քննչական մեկուսարանում ծխախոտի արգելքի պատճառով ընդվզում է ծագել, փոխանցում է  Gazeta-ն՝ հղում կատարելով Herald Sun-ին։

Մեկուսարանում, որտեղ ընդվզում է ծագել, պահվում է 700 բանտարկյալ։ Բանտի աշխատակիցները տարհանվել են։ Ոստիկանությունը պատրաստ է միայն հատուկ միջոցներով մտնել հաստատության տարածք։

Հաղորդվում է, որ Ավստրալիայում ծխելու վրա դրված արգելքը պետք է ուժի մեջ մտնի չորեքշաբթի։