Աֆղանստանի  մայրաքաղաք Քաբուլում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դենիշը։

Միջադեպը տեղի է ունեցել դեսպանատան եւ Գերագույն դատարանի միջեւ ընկած հատվածում, որտեղ մեծ թվով մարդիկ են կուտակված եղել։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որի նպատակն է եղել օտարերկրյա զինվորականների պահակախումբը, նշում է DPA-ն։

Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։