Հունիսի 29-ին, ժամը 06.00-ին, Երեւանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 7/1 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: