Հունիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Դավիթ-Բեկի հրապարակին հարող կամրջի վրա վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վարորդը ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: