Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը չի ներկայացել եւ ներկայացուցիչ չի ուղարկել Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստին, որը քննում էր քաղաքական բռնության զոհերին փոխհատուցում վճարելու գործում նախկին վարչապետի կողմից իշխանությունը չարաշահելու մասին մեղադրանքները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանձնաժողովը Չիանավթին եւս 15 օր է տվել մեղադրանքները լսելու եւ պաշտպանություն կազմակերպելու համար։ Եթե Չինավաթը չարձագանքի նշված ժամկետում, հանձնաժողովն իրավունք ունի եզրակացություն կազմել գործով առկա փաստաթղթերի հիման վրա, ասված է Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի հայտարարության մեջ։





























