Ավստրիայի, Հունգարիայի, Սերբիայի ՆԳ նախարարները Բուդապեշտում հուշագիր են ստորագրել միգրացիոն ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, նախարարները համաձայնության են եկել սահմանային վերահսկողության եւ թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցելու հարցում։ Այդ նպատակով Սերբիա-Հունգարիա եւ Սերբա-Մակեդոնիա սահմանների երկայնքով կկազմակերպվի միավորված պարեկություն եւ համատեղ քննչական խումբ։
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Փինթերը հայտարարել է, որ այս տարի մոտ 67 հազար մարդ ապաստան է խնդրել իրենց երկրից։ Շատ ներգաղթյալների հնարավոր է տեղավորել միայն վրաններում եւ հատուկ տնակներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ Լյաթները իր հերթին նշել է, որ ավելի քան 40 հազար ներգաղթյալ օթեւան են սպասում Ավստրիայում, իսկ մինչեւ տարվա վերջ նրանց թիվը կհատի 70 հազարի սահմանը։
Նրանց սերբ գործընկեր Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել է, որ Սերբիայում այս տարի ներգաղթյալների թիվը մեծացել է 3-4 անգամ։ Այս պահին Սերբիայում կա 220 հազար միգրանտ։





























