Եգիպտոսի բանակի առնվազն 11 զինծառայող զոհվել են Սինայի թերակղզու  վրա իսլամիստների կազմակերպած հարձակման հետեւանքով։

Մահապարտները պայթեցրել են Շեյխ Զուվեյդ քաղաքի ոստիկանական տեղամասը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Դեռեւս չհաստատված տեղեկություններով՝ մի քանի զինծառայող պատանդ են վերցվել։

Նշենք, որ հարձակումն իրականացվել էր Կահիրեում գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի սպանությունից 2 օր անց։

Հյուսիսային Սինայը Եգիպտոսի ամենաթեժ կետերից մեկն է։ Այստեղ ակտիվություն են ծավալում ԻՊ գրոհայինները։