Սըր Նիկոլաս Ուինթոնը, ով հայտնի է որպես «բրիտանացի Շինդլեր», հուլիսի 1-ին մահացել է, հայտնում է BBC-ն։ Նա կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում։ Ուինթոնը մեծ հարգանք էր վայելում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 669 հրեա երեխայի կյանք փրկելու համար։
Նա 1938թ. ժամանել էր Պրահա։ Չեխոսլովակիան արդեն օկուպացված էր, եւ բրիտանացին հասկացել էլ, որ հրեաներին համակենտրոնացման ճամբարներ են սպասում։ Որդեգրման հարցերով զբաղվող բարեգործական կազմակերպության անվան տակ նա կազմակերպել էր հրեա երեխաների տեղափոխությունը դեպի Լոնդոն։ Անգլիայում նա իր մոր միջոցով գտել էր փախստականներին ապաստան տալ ցանկացող ընտանիքների եւ այսպիսով ձեւավորել 8 էշելոն, գրում է Lenta-ն։
1940թ. նա ծառայության էր անցել Թագավորական ՌՕՈւ-ում եւ ծառայել մինչեւ 1954թ.։ Պրահա կատարած իր այցելության մասին նա լռել էր 50 տարի։
Մամուլը Ուինթոնին համեմատում է Օսկար Շինդլերի հետ, սակայն ինքը՝ Ուինթոնը, չէր սիրում այդ համեմատությունները։ 2003թ. Մեծ Բրիտանիայի թագուհին Նիկոլաս Ուինթոնին ասպետի կոչում էր շնորհել։




























