Կոլումբիայի ոստիկանության թմրանյութերի պայքարի դեմ բաժինը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսի Բուենավենտուրա նավահանգստում 1,5 տոննա մաքուր կոկաին եւ 480 կգ կոկաինի մածուկ է հայտնաբերել, գրում է  El Horizonte-ն։

«Թմրասինդիկատի ֆինանսական դիրքերին լուրջ հարված է հասցվել, քանի որ հաջողվել է խոչընդոտել շուկա հանել  մոտ 3.85 մլն չափաբաժին կոկաին, որից ստացած օգուտը կկազմեր 43.5 մլն դոլար»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։

Նշենք, որ ավելի վաղ Կոլումբիայի եւ Եվրոպոլի համատեղ ջանքերով առգրավվել էր 1.6 տոննա կոկաին եւ 303 կգ կոկաինի մածուկ։