Պաղեստինը պլանավորում է մոտ ժամանակներս Վատիկանում դեսպանատուն բացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ Մալիքիի հայտարարությունը։

«Մենք Վատիկանի հետ պատմական համաձայնագիր ենք ստորագրել, որը սահմանում է կաթոլիկ եկեղեցու եւ Պաղեստին պետության հարաբերությունները։ Այդ համաձայնագրում կա փաստացի ճանաչում։ Հնարավոր է մի երկու ամսից մենք Վատիկանում դեսպանատուն բացենք»,- հայտարարել է նախարարը։