ԱՄՆ Թեննեսիի նահանգի Մերիվիլ քաղաքի 5 հազար բնակիչներին տարհանել են վտանգավոր քիմիկատներ տեղափոխող գնացքի բռնկվելուց հետո, հայտնում է CNN-ը։

Տարբեր լրատվամիջոցների տեղեկություններով՝ գնացքի վագոններից մեկում եղել է ակրիլոնիտրիլ, որը կիրառվում է սինթետիկ կաուչուկ արտադրելու նպատակով, փոխանցում է Gazeta-ն։

Ենթադրվում է, որ բռնկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վագոններից մեկը դուրս էր եկել գծերից։