Ֆրանսիայի հյուսիսում տեղակայված «Պալյուել» ատոմակայանում ուժեղ հրդեհ է բռնկվել: Ատոմակայանի ղեկավարությունը հայտնել է, որ կրակը բռնկվել է արտադրամասի մեքենաների դահլիճում, որտեղ եղել են օժանդակ ագրեգատները:

Մոտ 70 հրշեջներ շուրջ 6 ժամ մարել են կրակը: Ջերմաստիճանն այնքան բարձր է եղել, որ մեքենաների դահլիճում հալվել են մետաղները:

ԱԷԿ-ի ղեկավարության տվյալներով, ռադիոնուկլիդների արտահոսք տեղի չի ունեցել, քանի որ տվյալ շինությունը միջուկային նյութերի տարածքում չէ:
Արտադրամասը վերանորոգման մեջ է եւ բոլոր սարքավորումների աշխատանքը դադարեցված է եղել այդ պահին: Հրդեհի ժամանակ ատոմակայանի ողջ անձնակազմը հասցրել է դուրս գալ օբյեկտի տարածքից:

«Պալյուել» ատոմակայանը գտնվում է Նորմանդիայում: Կայանում աշխատում է 4 էներգաբլոկ: