Ճապոնական Toyota կոնցեռնը որոշել է դադարեցնել մեքենաների արտահանումն Իրան` այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման հետ կապված:

Վերջին երկու տարում մեքենաների արտահանումն Իրան կտրուկ կրճատվել է: 2008-ին Toyota ընկերությունը Իրանում վաճառել է 4 հազար մեքենա, սակայն ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրճատվել է մինչեւ 220-ի: Հաղորդում է RBC-ն: