Ջասթին Ֆոլի անունով վեբ դիզայները որոշել է արտասովոր կայք ստեղծել, որը նա կոչել է MostExclusiveWebsite, ինչը նշանակում է աշխարհի ամենաէքսկլյուիզիվ կայք։

Կայքի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ չեն կարող մուտք գործել միաժամանակ մի քանի մարդ։ Կայք այցելելու համար օգտատերը պետք է օնլայն հերթ գրանցվի, եւ երբ հասնի իր հերթը, նոր միայն մտնի այդ կայք։  Ընդ որում այդ կայքում թույլատրվում է մնալ միայն մեկ րոպե, գրում է Informing-ը։

Նշենք, որ չնայած կայքի սահմանափակ հնարավորություններին՝ այնտեղ մուտք գործելու հերթում սպասում է 50 000 մարդ։