Այս գարնանը Facebook Inc. ընկերությունը հանձնարարել է SalesBrain ընկերությանը պարզել, թե ինչպես են սպառողներն արձագանքում սմարտֆոնով կամ հեռուստատեսությամբ դիտող գովազդին, գրում է Financial Post-ը:

Հետազոտողները չափել են մասնակիցների զարկերակը, ուղեղի ակտիվությունը, աչքերի շարժումը եւ քրտնարտադրությունը: Արդյունքոեւմ պարզվել է, որ հեռախոսից ստացվող տեղեկատվությունն ավելի է գրավում մարդուն, քան հեռուստատեսությամբ ցուցադրվող նույն գովազդը:

Դրա բացատրություններից մեկն այն է, որ մենք հեռախոսը բավական մոտ ենք բռնում եւ դա ստիպում է մեզ ավելի ուշադիր լինել եւ ավելի դրական արձագանքել կոնտենտի բովանդակությանը, հաղորդում է Gazeta-ն:

Նմանատիպ հետազոտություն է անցկացվել նաեւ այլ հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են Time Warner Inc.-ը եւ Campbell Soup Co.-ն: