ԱՄՆ Էյվոն քաղաքում հրավառության ժամանակ ամբոխի  մեջ ճայթուկի պայթյունից 9 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։

Ըստ այդ տեղեկությունների՝ ճայթուկներից մեկը անսարքության պատճառով պայթել է հենց փողի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Անկախության օրվան նվիրված հանդիսությունների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Տուժածներին օգնություն են ցուցաբերել տեղում։ Հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել։