Ամերիկացի դերասանուհի Դիանա Դուգլասը՝ հայտնի դերասան Քիրք Դուգլասի առաջին կինը, մահացել է հուլիսի 4-ին 93 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը
Դերասանուհին մահացել է անբուժելի քաղցկեղից ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իր տանը:
Հուղարկավորությունը կկայանա եկող շաբաթ Լոս Անջելեսում: 98-ամյա Քիրք Դուգլասը ներկա կլինի առաջին կնոջ հրաժեշտի արարողությանը, գրում է ՏԱՍՍ-ը:
Դիանա Դուգլասը նկարահանվել է ավելի քան 60 հեռուստասերիալներում եւ շոուներում, ինչպես նաեւ 22 գեղարվեստական ֆիլմերում: Դրանցից վերջինում՝ «Ընտանեկան արժեքներ» ֆիլմում, նա նկարահանվել էր իր նախկին ամուսնու՝ Քիրք Դուգլասի, որդու՝ Մայքլ Դուգլասի եւ թոռան՝ Քեմերոն Դուգլասի հետ: Իր ամենահայտնի դերերը նա խաղացել է «Դետեկտիվ Ռաշ» (Cold Case, 2003-2010), «Շտապ օգնություն» (ER, 1994-2009), «Արեւմտյան թեւ» (The West Wing, 1999-2006) հեռուստաֆիլմերում:




























