Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը: 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Պահանջվել է օգնություն` մեկ ջրատար: 

Պարզվել է, որ Գուրգեն Մահարի փողոցում  այրվում են երեք տան (կից տներ) տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 180 քմ) և 4 սենյակ՝ գույքով (մոտ 60 քմ) :

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.44-ին: