Ազատության հրապարակում 3 օր առաջ հացադուլ հայտարարած Երևանի ավագանում «Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը այսօր՝ հուլիսի 9-ին, դադարեցրեց հացադուլը: Այս մասին նա հայտարարեց  Ազատության հրապարակում այսօր հրավիված հանրահավաք ժամանակ: (ֆոտոռեպորտաժ)

«Հացադուլը դադարեցնում եմ միայն մի պայմանով, որ Երևանի հրապարակներն ու փողոցներն լցվեն երկրում ապօրինությունների դեմ պայքարող մարդկանցով,-ասաց նա:

ՆախքանԴավիթ Սանասարյանի հայտարարությունը, «Բարև Երևան խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բոլոր մայրերի անունից Դավիթ Սանասարյանին խնդրեց դադարեցնել հացադուլը. նա ելույթ ունեցավ և նշեց, որ այս պարագայում նման ծայրահեղ քայլի գնալու կարիք չկա:

«Ես ինձ մեղավոր եմ զգում Դավիթ ջան, դադարեցրեք հացադուլը, ձեր թուլացած մարմինը ամրապնդեք և առաջնորդվեք ամուր ոգով: Բոլոր մայրերի անունից պահանջում ու խնդրում եմ,-ասաց Անահիտ Բախշյաը:

Նշենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքն ավարտվեց առանց երթի:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել, որն ուղղված չէ Հայաստանի իշխանություններին,այլ ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Նա հայտարարել էր, որ հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց  կարողանան դիմագրավել ոստիկանական պատնեշին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում: