Հայաստանում չիչխանի յուղի եւ հյութի արտադրություն կհիմնվի։ Այդ մասին լրագրողներին ասել է նախագծի հիմնադիր Միսակ Բալասանյանը։ Նոր արտադրությունը տեղակայված է Մարտունի քաղաքում։

«Ինչպես գիտեք, Սեւանի ափին մեծ տարածքում վայրի չիչխան է աճում։ Մենք ցանկանում ենք արտադրություն հիմնել, չիչխանի յուղը բուժիչ հատկություններ ունի։ Հույս ունենք արտադրությունը սկսել 1,5-2 տարուց»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Բալասանյանը։  

Նշենք, որ Միսակ Բալասանյանը «Գյումրի-Գարեջուր» ընկերության տնօրենն է։