Հայտնի կոմպոզիտոր, 86-ամյա Էնիո Մարիկոնեն երաժշտություն է գրում ամերիկյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Զազրելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմի համար: Այս մասին Տարանտինոն հայտարարել է Սան Դիեգոյում անցկացվող կոմիքսների եւ փոփ-մշակույթի Comic-Con International փառատոնի ժամանակ:
«Սա Մարիկոնեի առաջին աշխատանքը կդառնա իմ ֆիլմում, ինչպես նաեւ վերջին 40 տարիներին նրա առաջին մասնակցությունը վեսթերնի ստեղծմանը»,- նշել է ռեժիսորը:
Ֆիլմի իրադարձությունները զարգանում են ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի տարի անց: Մրրիկի պատճառով 8 մարդասպաններ հանդիպում են պանդոկում, որտեղ տեղի են ունենում հիմնական իրադարձություները: Ֆիլմը մեծ էկրան դուրս կգա այս տարվա դեկտեմբերի 25-ին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Տարանտինոն նաեւ հայտարարել է, որ մտածում է «Սպանել Բիլլին» ժապավենին եւ նկարահանել դրա երրորդ մասը:





























