Ռուսաստանի իշխանությունները քննարկում են Հունաստանին էներգետիկ հումքի ուղղակի մատակարարումների հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին։

«Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է աջակցել Հունաստանի տնտեսության վերականգնմանը՝ էներգետիկ սեկտորում համագործակցության ընդլայնման ճանապարհով։ Այդ կապակցությամբ մենք ուսումնասիրում ենք մոտ ապագայում հունական պետությանը էներգետիկ հումքի ուղղակի մատակարարումների հնարավորությունը»,-ասել է Նովակը։

Նրա խոսքով, համապատասխան համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա շաբաթների ընթացքում։