Չինացի հետազոտողների խումբը մի շարք փորձեր է անցկացրել, որոնց արդյունքում եզրահանգումներ է արել մարդու բնավորությունը բարելավելու պարզագույն միջոցների մասին: Նրանց կարծիքով, «բարության բաղադրիչներից» են դրական պատկերներն ու ճիշտ ընտրված երաժշտությունը:

Փորձերի ընթացքում չինացի գիտնականները կամավորներին երկու խմբի են բաժանել: Մի խմբի անդամներին քնելուց առաջ մռայլ եւ խիստ մարդկանց պատկերներ են ցուցադրել՝ չոր արտահայտություններով մակագրությամբ: Իսկ մյուս խմբի կամավորները քնելուց առաջ կանոնավոր կերպով ժպտացող մարդկանց նկարներ են դիտել՝ դրական մակագրություններով:

Լուսանկարները ցուցադրվել են որոշակի երաժշտության ուղեկցությամբ: Երբ երաժշտությունը լսելուց հետո կամավորները պառկել են քնելու, նրանց նաեւ խնդրել են նույն երաժշտությունը, ինչ նկարները դիտելիս: Մեղեդին լսելով՝ մարդիկ հիշել են այն պատկերները, որոնք տեսել են տվյալ երաժշտությունը լսելիս:

Այս մեթոդի երկարատեւ կիրառումից հետո կամավորների այն խումբը, որը նկարներում դրական մարդկանց է տեսել, սկսել է իրեն ոչ հատուկ հանդուրժողականության ցուցաբերել, նկատելիորեն ավելի հանգիստ եւ բարի է եղել:

Սակայն երկրորդ խմբի կամավորները, որոնք մռայլ մարդկանց են դիտել, բնավորության ոչ մի փոփոխություն չեն ցուցադրել:

Հետազոտողները մտադիր են շարունակել փորձերը եւ մեթոդ մշակել, որը մարդկանց վրա թուլացնող եւ հանգստացնող ազդեցություն կունենա: