Միայն եղեգով սնվող մեծ պանդան օրական ընդամենը 1.100 կալորիա է ծախսում: Այսպիսի եզրահանգման են եկել չինական Չենդու քաղաքի պանդաների ուսումնասիրության կենտրոնի գիտնականները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science գիտական ամսագրում:
1.100 կալորիան միջին մարդու օրական չափաբաժնի կեսից քիչ է: Չինացի գիտնականները մանրամասն ուսումնասիրել են մեծ պանդաների ծախսած էներգիան:
Անազատության մեջ գտնվող պանդաներն օրական միջինը 1.100 կալորիա են ծախսում, սակայն գրեթե 100 կգ կշռող էակների համար դա շատ քիչ է:
Ցածր էներգածախսումն անդրադառնում է այդ կենդանիների օրգանիզմի վրա: Նրանք քիչ են շարժվում, այն էլ՝ 27մ/ժ արագությամբ: Պանդաները շատ փոքր ուղեղ ունեն, ինչպես նաեւ փոքր երիկամներ եւ լյարդ:





























