Հայաստանի տարածքում, հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-ին կնվազի 1-2 աստիճանով։

Արարատյան դաշտում եւ Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ արագությամբ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Լոռիում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,

Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35,

Արարատում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+28,

Արցախում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33: