Գիտնականները Խաղաղ օվկիանոսի հատակին էակ են գտել, որն ապրել է ավելի քան 4 հազար տարի: Դա սեւ կորալի տարատեսակ է, որը հայտնաբերվել է Հավայան կղզիներում գտնվող Պապահանաումոկուակեա ազգային ծովային հուշարձանի տարածքում:
Ըստ Informing-ի, կենդանի օրգանիզմները հայտնաբերել են շուրջ 500 մետր խորությամբ, «Փայսիս» սարքի օգնությամբ:
Մասնագետները հայտարարում են, որ Leiopathes annosa կոչվող կորալի այս տեսակը նախկինում դասում էին Միջերկրական ծովում բնակվող L.Glaberrima տեսակի շարքին: Սակայն ժամանակակից մեթոդով այն անալիզի ենթարկելով պարզել են, որ դրանք տարբեր են:
Leiopathes annosa-ի նմուշները ռադիոածխաջրածնային անալիզի են ենթարկել, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ դրանք 4 հազար տարեկան են:





























