Ամերիկյան գիտնականները հաղորդել են, որ հայելին կարող է ազդեցություն ունենալ մարդու վրա, ընդ որում՝ ինչպես լավ, այնպես էլ վատ: Եթե մարդը երկար ժամանակ իրեն դիտի հայելու մեջ, որոշ ժամանակ անց իրեն վատ կզգա, մասնավորապես, հոգնած կլինի, կվատանա հիշողությունը:
Մասնագետները նշում են, որ 3 րոպեից ավելի հայելու մեջ նայելու դեպքում այն կարող է քաշել էներգիան՝ վերածվելով «էներգետիկ վամպիրի»:
Ըստ Informing-ի, հետազոտության արդյունքում ամերիկյան գիտնականները նաեւ պարզել են, որ այն մարդիկ, ովքեր սիրում են երկար ժամանակ իրենց դիտել հայելու մեջ, ավելի արագ են ծերանում, քանի որ նրանց էներգետիկ դաշտը քայքայվում է եւ օրգանիզմն ավելի վատ է հաղթահարում շրջակա միջավայրի ազդեցությունը:
Գիտնականները նշում են, որ հայելին կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ մարդու վրա: Հայելու մեջ նայելիս արտացոլանքին ժպտալու դեպքում դրական էներգիա կարելի է ստանալ:
Պարզվում է՝ էներգիան կարող է արտացոլվել հայելու մեջ եւ անմիջապես վերադառնալ մարդուն, իսկ դա օգնում է բարձրացնել տրամադրությունն ու ազատվել սթրեսից:





























