Forbes ամսագիրը գրել է բանկի եւ գյուղմթերք արտադրողների փոխշահավետ համագործակցության օպտիմալ օրինակի մասին: Ֆերմերների հետ աշխատող իտալական «Credito Meiliano» բանկն արդյունավետ վարկային սխեմա է մշակել. այն վարկեր է տրամադրում՝ փոխարենը որպես գրավ Պարմեջանո-Ռեջանո պանիր խնդրելով:

Ըստ Kedem-ի, այս պանիրը ժամանակի ընթացքում թանկանում է, այդ պատճառով բանկը ռիսկի չի դիմում, եթե ֆերմերը չի կարողանում ժամանակին վճարել վարկը:

Ֆերմերների համար նույնպես շահավետ է հենց այդ բանկից վարկ վերցնելը, քանի որ հաստատության պահուստարաններում պանրի հասունացման համար կատարյալ պայմաններ են ստեղծվել՝ այն ավելի որակյալ եւ թանկ դարձնելու համար, քան իրենց սեփական նկուղներում են: