Նավթի համաշխարհային գները անկում են գրանցել Իրանի եւ «վեցնյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հարցում առաջընթաց գրանցելու ֆոնին։ Այս մասին են վկայում Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսայի սակարկությունների տվյալները։

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները էժանացել են 1.88 տոկոսով եւ կազմել 56.76 դոլար, գրում է Gazeta-ն։

Միեւնույն ժամանակ WTI տեսակի նավթի գները նվազել են 2.32 տոկոսով եւ կազմել 50.99 դոլար մեկ բարելի դիմաց։