Ավստրալացի գիտնականները հայտնում են, որ քաղցր ըմպելիքները նպաստում են սթրեսը հաղթահարելուն եւ նվազեցնում են ագրեսիվությունը։ Ամենահասարակ շաքարով թեյը լիցքավորում է ուղեղը էներգիայով եւ կանխում է անկառավարելի իմպուլսները։
Գիտնականները ուսումնասիրել են մի խումբ կամավորների, որոնց բարդ խնդիրներ են առաջարկել։ Թեստից առաջ մասնակիցներից մի մասին շաքարով լիմոնադ են տվել, իսկ մյուսներին՝ շաքարի փոխարինիչով ըմպելիք։
Առաջադրանքը ստուգելիս մասնագետները քննադատել են մասնակիցներին։ Արդյունքում՝ նրանք, ովքեր շաքարով լիմոնադ էին խմել, ավելի հանգիստ են արձագանքել քննադատությանը, գրում է Mignews-ը։
Գիտնականների կարծիքով՝ գաղտնիքը գլյուկոզայի մեջ է, որն օգնում է ուղեղին զսպել իմպուլսները։





























