Նավթի համաշխարհային գները նորից սկսել են աճել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքներից հետո: Այդ մասին են վկայում Լոնդոնի եւ Նյու Յորքի ֆոնդային ֆորսաներում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,05 տոկոսով՝ հասնելով 58,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,55 տոկոսով՝ հասնելով 53,33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Նավթի համաշխարհային գները ճշգրտվում են Իրանի միոջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնության մասին տեղեկատվության ֆոնին: Ըստ այդմ, Իրանը նավթի համաշխարհային շուկա կկարողանա դուրս գալ միայն այս տարեվերջին կամ 2016-ի սկզբին: