Հունաստանում եւս մեկ օրով՝ մինչեւ  հուլիսի 16-ը,  երկարաձգել են «բանկային արձակուրդները»։ Այս մասին հայտնել են Հունաստանի ֆինանսների նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդ որում, ֆինանսների նախարարությունը ընդլայնել է բանկային թույլատրելի գործարքների ցուցակը։ Հիմնականում խոսքը պետության, պետական ձեռնարկությունների, պետական թոշակային ֆոնդի, մասնավոր ապահովագրական ընկերությունների առաջ ունեցած պարտքերի մարման մասին է։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ նա չի հավատում ստորագրած համաձայնագրին, սակայն պատրաստ է կրել պատասխանատվությունը։