Մարսելում հուլիսի 7-31-ն անցկացվող «Arménie-Patchwork» ցուցահանդեսի շրջանակում «S’ART» ասոցիացիան հուլիսի 16-ին համաժողով կկազմակերպի «Կոմիտաս վարդապետի կյանքը եւ գրական գործունեությունը» թեմայով: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

Համաժողովին կմասնակցի նաեւ «Սահակ Մեսրոպ» մշակութային կենտրոնի տնօրեն եւ երգչախմբի ղեկավար, մաեստրո Խաչիկ Յըլմազյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան «Սահակ Մեսրոպ» երգչախմբի մենակատար Անդրանիկ Մինասյանը, դուդուկահարներ Միքայել Վեմյանը, Լեւոն Կոսյանը եւ Հայկ Գուջյանը: