Զելանդիա կղզու տարածքում, որը ներառված է Դանիայի թագավորության կազմում, հնագետները 2 հազար ոսկե պարույր են գտել, յուրաքանչյուրը՝ շուրջ 3 սմ երկարությամբ եւ 200-300 գրամ քաշով:
Ըստ Gazeta-ի, գիտնականները նշում են, որ ոսկե պարույրները պատրաստվել են շուրջ 3 հազար տարի առաջ: Դրանց նշանակությունը դեռեւս հայտնի չէ, սակայն հնագետները ենթադրում են, որ պարույրներով կարող էին զարդարել հարուստ մարդկանց գլխարկները կամ հովանոցները: Ոսկյա իրերը կարող էին նաեւ հոգեւորականի կամ թագավորի արդուզարդի մաս կազմել:
Հնագետների կարծիքով, Զելանդիա կղզին բրոնզե դարում Հյուսիսային Եվրոպայի ամենահարուստ վայրերից է եղել:




























