Ամռան շոգին Ճապոնիայում ընդունված է սոյայի սոուսով սառը վիճակում բարակ սոմեն լապշա ուտել: Դա պահպանում է ուժերը, երբ որեւէ բան ուտելու ախորժակ ընդհանրապես չկա:
Վերջերս ճապոնացի աշխատավորների շրջանում ուտելու եւ շոգ եղանակին թարմանալու նոր միջոց է տարածվել. սոմեն լապշա՝ սուրճով: Թունդ սուրճը խառնում են սոյայի սոուսի հետ, դրա մեջ թաթախում լապշան եւ ուտում:
Ըստ Kedem-ի, դա հրաշալի տարբերակ է մտավոր աշխատանքով զբաղվողների համար: Այն հագեցնում եւ թարմացնում է, ստամոքսում ծանրություն չի առաջացնում, անվտանգ է կազմվածքի համար եւ պատրաստման համար շատ ժամանակ չի պահանջում:





























