Ղրղզստանի կառավարությունը անսովոր շոգի պատճառով որոշել է կրճատել հուլիսի 16-ի աշխատանքային օրը։

Համապատասխան որոշումը կայացրել է երկրի վարչապետ Թեմիր Սարիեւը։

«Համաձայն ԱԻՆ այն կանխատեսումների, որ այսօր սպասվում է 44 աստիճանից բարձր ջերմաստիճան, Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, միգրացիայի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը որոշել է կրճատել աշխատանքային օրը։ Համապատասխան որոշումը ստորագրվել է վարչապետ Թեմիր Սարիեւի կողմից»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։