Մեքսիկան բացել է իր նավթի շուկան արտասահմանցի ներդրողների համար՝ վաճառքի հանելով Մեքսիկական ծոցի 14 խութերը։

Դրանցից, սակայն, միայն 2-ն են վաճառվել աճուրդի ժամանակ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Աճուրդին 25 ընկերությունների փոխարեն մասնակցել են ընդամենը 9-ը։

Մեքսիկան, որը նախկինում նավթի հանքարդյունաբերության ոլորտում զբաղեցնում էր 5-րդ տեղը, ներկայումս զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Սա երկրի պատմության մեջ պատմական պահ է, քանի որ նավթի հանքարդյունաբերության ոլորտը 1938թ. ազգայնացնելուց հետո առաջին անգամ  այն բաց է մասնավոր սեկտորի համար։