Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքարանի նստավայրում՝ Բզումարի վանքում, հայ կաթոլիկ եպիսկոպոսների սինոդ է հրավիրվել՝ հունիսի 25-ին վախճանված Ներսես Պետրոս Թարմունի 19-րդին փոխանորդ ընտրելու համար։ Այս մասին հայտնում է լիբանանյան L'Orient-Le Jour թերթը։
Սինոդի ղեկավարը Փարիզի Սուրբ Խաչի թեմի պատվավոր նախագահ եպիսկոպոս Գրիգոր Գաբրոյանն է։ Նա եպիսկոպոսներից ամենաավագն է, այդ պատճառով իրականացնում է պատրիարքային եկեղեցու վարչական ղեկավարի գործառույթները եւ կազմակերպում է նոր պատրիարքի ընտրությունները։
Նոր պատրիարք ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա Սինոդի 13 եպիսկոպոսների ձայների 2/3-ը։ Եթե ընտրական փուլերից հետո
ոչ մի թեկնածու այդ քանակը չապահովի, քվեարկողները ընտրություն կկատարեն առավել շատ ձայն հավաքած երկու թեկնածուների միջեւ։ Ընտրություններից անմիջապես հետո նամակ կուղարկվի Վատիկան եւ կնշանակվի ձեռնադրման օրը։





























