«Մաշինա Վրեմենի» ռուսական խմբի ղեկավար Անդրեյ Մակարեւիչը «Նորությունների ռուսական ծառայության» հետ հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իր նոր երգը, որում իր նախկին եղբայրներին ճիճուներ է անվանում։
Երաժիշտը չի նշել, թե ով է իր երգի հերոսը։ «Եթե ես ցանկանայի անուն եւ ազգանուն տալ, ես դա կանեի երգի մեջ»,- ասաց նա։
Մակարեւիչի կարծիքով՝ երգը քաղաքական չէ։ «Իմ երգերն ուղղված են մարդկանց, երբ մարդկանց հետ հասարակության մասշտաբով ամեն բան նորմալ չէ, նման երգեր են ստացվում»,- պարզաբանել է նա։
Հիշեցնենք, որ YouTube-ում հայտնվել է նոր երգի հոլովակ, որում կան հետեւյալ բառերը. «Ախ որքան հնազանդ ճիճու դարձան իմ նախկին եղբայրները»։




























