Եվրոխումբը հավանություն է տվել հունաստանին 7 մլրդ եվրոյի բրիջ-վարկ տրամադրելու որոշմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:
«Սկզբունքային որոշումը համաձայնեցված է»,-հայտարարել է նա:
Եվրոպական կենտրոնական բանկը կարող է ձգձգել միջոցների տրամադրումը Հունաստանի բանկային համակարգի իրացվելիության աջակցման արտակարգ ծրագրով, քանի որ մտավախություն ունի եվրոպական կարգավորող մարմնի առջեւ պարտքային պարտավորությունների կատարման մասով: Հետեւաբար ԵԿԲ-ն պնդել է, որ Հունաստանին բրիջ-վարկ տրամադրվի:


























