Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Ազգային ինքնապաշտպանության ուժերի լիազորությունների ընդլայնման օրենքի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ցույցի կազմակերպիչներից մեկին, բողոքի է դուրս եկել 20 հազար մարդ։

Ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի շենքի եւ դրան հարակից փողոցներում։ Ցուցարարները վարչապետ Սինձո Աբեի քաղաքականությունը քննադատող կարգախոսներ են վանկարկում եւ խնդրում են հանգիստ թողնել Սահմանադրության 9-րդ հոդվածը։

Մայրաքաղաքի կենտրոնական թաղամասում մոտ հազար ոստիկան է հավաքվել։

Նշենք, որ Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունած օրենքը  ընդլայնում է ԶՈւ լիազորությունները։