Ինդոնեզիայի մեծությամբ երկրորդ քաղաք Սուրաբայայի օդանավակայանը հուլիսի 16-ին փակվում է Ռաունգ հրաբխի ակտիվանալու պատճառով, որի ժայթքումը կարող է անդրադառնալ չվերթների վրա։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Օդանավակայանը փակ կլինի հուլիսի 16-ից հուլիսի 17-ը եւ կբացվի Երեւանի ժամանակով ժամը 02։30-ից, հայտնել է օդանավակայանի աշխատակազմի ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վտանգ կա, որ ժայթքումից հետո մոխիրը կխանգարի թռիչքներին»,- ասել է նա։