Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրոխումբ) որոշել է Հունաստանին երեք տարով ֆինանսական օգնություն հատկացնել Եվրոպական կայունության մեխանիզմից (ESM): Այս մասին ասված է Եվրոխմբի հայտարարությունում:
«Եվրոխումբը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից հուլիսի 12-ի եվրոգոտու գագաթաժողովի առաջարկած բոլոր պարտավորություններին հավանություն տալու որոշումը: Եվրահանձնաժողովը, ԱՄՀ-ն եւ Եվրոպական կենտրոնական բանկը համարում են, որ Հունաստանի իշխանությունները կատարել են սկզբնական փուլի համար անհրաժեշտ քայլերը: Մենք այսօր սկզբունքային որոշման ենք եկել եւ Հունաստանին եռամյա կայունացնող աջակցություն կցուցաբերենք ESM-ից»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է Gazeta-ն:
Այս պահին եվրոգոտու երկրներում պետք է ազգային ընթացակարգեր սկսվեն, որոնք իրավունք կտան մասնակցել Հունաստանի հետագա ֆինանսական աջակցությանը:




























