SCIRO կենտրոնի գիտնականների խումբն օվկիանոսում՝ Ավստրալիայից 250 կմ հեռավորությամբ տեղակայված ստորջրյա հրաբուխներից ոչ հեռու, մինչեւ հիմա գիտությանն անհայտ ձուկ են որսացել:
Օվկիանոսի բնակչի երկարությունը մեծ չէ՝ ընդամենը 3 սմ: Սակայն «փոքրիկը» բավական սարսափեցնող տեսք ունի: Առանց թեփուկների սեւ ձուկը հզոր ծնոտներ եւ երկար ատամներ ունի: Գիտնականները առայժմ գտածոյին պաշտոնական անվանում չեն տվել:
Ըստ Informing-ի, խմբի ղեկավար, պրոֆեսոր Իեն Սաթերսը նաեւ նշում է, որ այնտեղ նաեւ ծովախեցգետնի թրթուրներ են հայտնաբերել: Նախկինում գիտնականները վստահ էին, որ թրթուրները կարող են ապրել միայն ափամերձ գոտում: Պարզվում է՝ դրանք չեն մեռնում նույնիսկ բաց ծովում:




























