Գիտնականները վերլուծել են ամերիկյան Ֆլորիդա նահանգի դատարանի կողմից մահվան դատապարտված մարդկանց արտաքինը եւ հանգել եզրակացության, որ վստահություն ներշնչող արտաքինը նվազեցնում է կյանքն էլեկտրական աթոռին կամ մահացու ներարկմամբ ավարտելու հավանականությունը:

Հետազոտության ընթացքում Ֆլորիդա նահանգում սպանության համար մահվան կամ ցմահ ազատազրկման դատապարտված 371 մարդու լուսանկար է օգտագործվել: Դրանք ցուցադրել են հարցման 208 մասնակցի, որոնք չեն իմացել, թե ովքեր պատկերված լուսանկարներում:

Ըստ Gazeta-ի, պարզվել է, որ այն հանցագործները, որոնց արտաքինը «վստահություն ներշնչող» է բնորոշվել, ավելի քիչ են դատապարտվել մահվան, քան նրանք, որոնց հարցման մասնակիցները կասկածելի են համարել:

Հետազոտողների կարծիքով, սա վկայում է երդվյալների դատարանի՝ ոչ բավարար օբյեկտիվության եւ կողմնակալության մասին: