Կանարյան կղզիների կառավարության ղեկավար Ֆերնանդո Կլավիխոն կարծում է, որ զբոսաշրջության աճի հնարավորությունները սպառվել են, եւ ժամանակն է քվոտա սահմանել Կանարյան կղզիներ ժամանող զբոսաշրջիկների համար։

Նշենք, որ 2014թ. Ատլանտյան օվկիանոսի այս արշիպելագ էր այցելել ավելի քան 13 մլն մարդ։ Վարչապետը կարծում է, որ իր գործունեության առանցքային քարը պետք է լինի ոչ թե զբոսաշրջության քանակը, այլ որակը։ Այլ խոսքով ասած՝ հանգստացողներին պետք է այնպիսի ծառայություններ մատուցել, որպեսզի նրանք հյուրանոցից եւ ուտելիքից  բացի, գումար ծախսեն այլ ծառայությունների վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

Իսպանիայի այս ինքնավար մարզում նման կարծիքի հետ ոչ բոլորն են համաձայն, քանի որ այստեղ գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը՝ ավելի քան 31 տոկոս։ Գործազուրկներից շատերը գումար են վաստակում հենց զբոսաշրջության ոլորտում։